ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ստեղծագործական միություններն արձագանքում են

Ստեղծագործական միություններն արձագանքում են
28.04.2018 | 16:14

Հայաստանի կոմպոզիտորների միության պաշտոնական կայքում միության նախագահ Արամ Սաթյանը երկրում տիրող ներքաղաքական վիճակի մասին իր մտահոգությունն է արտահայտել, նշելով, որ պետք է թույլ չտանք, որ մեր մեջ արմատանան ատելությունն ու անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ. «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի խուսափենք բախումներից ու ընդհարումներից: ՈՒստի կոչ եմ անում բոլորին ցուցաբերել զսպվածություն, խելամիտ որոշման կամք՝ ի փառս մեր երկրի ապագայի»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը կարծում է, որ անհրաժեշտ է գնալ միասնության, տարաձայնությունները բանակցություններով լուծելու և համերաշխության ճանապարհով: «Վերջին օրերին մեր երկրում տիրող իրավիճակը խիստ անհանգստացնում է: Բազմաթիվ չլուծված խնդիրները և որոշակի անարդարության դրսևորումները ցույցերի հանգեցրին: ՈՒրախալի է, անշուշտ, այն փաստը, որ մեր երիտասարդությանը հուզում է երկրի ճակատագիրը, չնայած արտահայտվում է հաճախ ավելի հուզական ձևերով»,- նշել է նա:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ապավինում է մեր ժողովրդի դարավոր իմաստնությանը: Նշում նաև, որ երկրի առջև կանգնած խնդիրներն այնքան շատ են, որ համակարգային լուծումներ են պահանջում: ՀԳՄ նախագահը կողմ է, որ ամեն գրող իր ձայնը բարձրացնի և արտահայտի իրեն հուզող հարցերը խղճի մտոք, մանավանդ որ, նրա խոսքով, ազատորեն խոսելու, իր կարծիքը հայտնելու հնարավորությունը այսօր բոլորն ունեն:

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ